Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Ցեմենտի տեղական արտադրությանն ուղղված փոփոխություն

Ցեմենտի տեղական արտադրությանն ուղղված փոփոխություն

0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքի նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ նախագիծը ցեմենտի և կլինկերի շուկան կարգավորելուն է ուղղված։ Այս մասին հայտնում է`lragir.am-ը:

«Ցեմենտի ամբողջ արտադրությունը տեղափոխում ենք ներքին շուկա։ Մեզ համար շատ կարևոր է, որ երկու տեղական արտադրողներն էլ՝ Արարատ ցեմենտն ու Հրազդան ցեմենտը շարունակեն իրենց բնականոն գործունեությունը՝ առանց գները բարձրացնելու։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք ապահովում ենք բավարար ծավալ այս երկու ընկերություններին, ավելի կոնկրետ՝ Հրազդան ցեմենտին։ Դրա համար այս նախագիծը երկու մասից է բաղկացած, մեկը՝ ներմուծվող ցեմենտի վրա արգելող լիցենզիայի վճար դնելն է։ Եթե այսօր մեկ տոննայի համար մոտավորապես 25 հազար դրամ է ստացվում, դա արգելող տուրք է։ Դրա արդյունքում ցեմենտ չի ներմուծվի։ Իսկ կլինկերի մասով ուղղակի առաջարկվում է հավասարեցնել իր եկամտաբերությունը կամ շահութաբերությունը մյուս տեղական արտադրողների շահութաբերության հետ։ Իրանում էներգակիրները շատ էժան են, և իրանական ցեմենտն ու կլինկերը էական էժան են, քան տեղական արտադրողներինը։ Մենք հաշվարկներ ենք ներկայացրել, որից հետևում է, որ եթե կլինկերի վրա լիցենզավորման տուրքը դնենք 9000 դրամ, ապա կլինկերից ցեմենտ արտադրող ընկերությունները կունենան լավ շահութաբերություն»,- ասաց նախարարը։

Այս նախագծի ընդունման արդյունքում բյուջեն ստանալու է մոտավորապես 1․5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ։ Նախորդ տարվա համեմատ այսօր կորցնում են 2 մլրդ դրամ եկամուտ, որովհետև, ըստ նախարարի, հիմա ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա ոչ մի տուրք չի աշխատում։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը արձանագրեց, որ այս նախագծով ցեմենտի ներմուծման վրա տուրքը 14 հազարից դառնում է 25 հազար դրամ, իսկ կլինկերի վրա սահմանվում է 9000 դրամ տուրք։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել