Հաշվետու տարում Արմավիրի մարզային նշանակության 159.6 կմ երկարությամբ ճանապարհների ամառային և ձմեռային պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 68 մլն 800 հազար դրամ, այդ թվում՝
- 28 մլն 997.20 հազար դրամ Արմավիրի տարածաշրջանի 52.2 կմ մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ համար,
- 20 մլն 758.60 հազ. դրամ Վաղարշապատի տարածաշրջանի 62.6 կմ մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ համար,
- 19 հազ. 050.20 հազ. դրամ Բաղրամյանի տարածաշրջանի 44.8 կմ մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ համար:
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ ձմեռային պահպանման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդը կվերսկսվի տարեվերջին: Ամառային պահպանման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: