Գլխավոր Без рубрики Պատվաստված քաղաքացիները կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնել երկրից դուրս գալու համար....

Պատվաստված քաղաքացիները կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնել երկրից դուրս գալու համար. Նախարար

0

Հաջորդ շաբաթ լինելու է փոփոխություն կարանտինի որոշման մեջ. Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները այլեւս կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնել երկրից դուրս գալու կամ երկիր մտնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Պատվաստումները կարեւոր քայլ են ձերբազատվելու սահմանափակումներից եւ վերադառնալու բնականոն կյանքին», – ասաց Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա:

Նրանց համար հասանելի են AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը, բայց մոտ ապագայում սպասվում է նաեւ չինական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, ինչպես նաեւ բանակցություններ են վարվում այլ պատվաստանյութեր ձեռք բերելու մասին:

Մեկնաբանել