Ապրիլի 30-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ. Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Ազգը հարատև է իր մշակույթով» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր, չնայած իրենց բաժին ընկած բազում ահասարսուռ արհավիրքների, ոչ միայն իրենց մեջ ուժ գտան վերապրելու, այլև աշխարհի տարբեր ծայրերում ձեռք բերեցին ճանաչում՝ դառնալով բոլորի կողմից հարգված և սիրված գործիչներ:
Երաժշտական դպրոցի սաները, հայկական մշակութային գոհարների կատարմամբ, ներկայացրեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծանուն հայերի կյանքը և գործունեությունը, ովքեր իրենց աշխատանքի մեջ պահելով հայկականը՝ վիթխարի ներդրում ունեցան համաշխարհային մշակույթի մեջ:
Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ Աղասի Հովհաննիսյանը, Ավագ Գաբրիելյանը, և ավագ մասնագետ Անահիտ Մխիթարյանը:
Հիրավի, ազգը հարատև է իր մշակույթով, և մեր կարևորագույն առաքելություններից մեկն է՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երիտասարդ սերունդը ճանաչի և արժևորի հայոց պատմությունն ու ազգային մշակույթը:
խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր, չնայած իրենց բաժին ընկած բազում ահասարսուռ արհավիրքների, ոչ միայն իրենց մեջ ուժ գտան վերապրելու, այլև աշխարհի տարբեր ծայրերում ձեռք բերեցին ճանաչում՝ դառնալով բոլորի կողմից հարգված և սիրված գործիչներ: