Ազնվաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հովսեփյանի նախաձեռնությամբ համայնքում կկառուցվի արցախյան հերոսներին նվիրված պուրակ: Այս նախաձեռնության շնորհիվ համայնքի բնակիչները հնարավորություն կունենան հիշատակի օրերին իրեն հարգանքի տուրքը մատուցել մեր հերոսներին:
Հուշարձանի կառուցմամբ, մենք հիմք ենք դնում հերոսական արարքների նկատմամբ երախտագիթությունն արտահայտող նոր մշակույթի: Պուրակում կտնկվեն դեկորատիվ ծառեր, ծաղիկներ: Ծառերը կխորհրդանշեն յուրաքանչյուր կյանքի վերածնունդն ու շարունակությունը՝ գաղափարային առումով, իսկ խաչքարը, որպես հավերժություն: Պուրակը կլինի եզակին համայնքում, այն կանվանվի <<ՀԵՐՈՍԱՑ ՊՈՒՐԱԿ>>: Պուրակի բացումը նախատեսում ենք 2021 թ-ի հունիս ամսին: Բոլոր հերոսներն արժանի են խոնարհման: