Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար: Այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Էրիկ Էսրաիլյանին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է նաև «Խոստումը» ֆիլմի ազդեցության մասին. «Ցանկանում եմ հիշատակել Քըրք Քըրքորյանի նվիրվածությունը, նրա պարտքի և հավատի զգացումը, որոնք օգնեցին իրականացնել մի շարք նախագծեր և ծրագրեր, այդ թվում ՝ «Խոստումը» ֆիլմի նկարահանումը: Ֆիլմը բարձր գնահատականների արժանացավ և մեծ ազդեցություն ունեցավ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում: Անկասկած, այստեղ կարևոր դեր խաղաց Քըրքի հսկայական ազդեցությունը: