ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործին, ասաց.
«Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, այսինքն՝ հազարավոր հարցաքննություններ են իրականացվել, տասնյակ անձանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվել, պետք է ամբողջացվեն քննության տվյալները, վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական»,- նշեց Դավթյանը:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Գագիկ Ծառուկյանը 2020 թ. քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր, այնուհետեւ Ծառուկյանի խափանման միջոցը փոխվեց, եւ նա ազատ արձակվեց: