Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին տեղեկացնում է`hy.armradio.am-ը:
Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: