Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

0

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։  ՏԿԵ նախարարությունից Marzer.am-ին հայտնում են, որ շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Մեկնաբանել