Երկիր մոլորակի օրվա առթիվ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելեցին «Դիլիջան» ազգային պարկ՝ մասնակցելու « Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի հովանու ներքո անցկացվող աշխատաժողովին, որը դիտարկում էր բնապահպանական նշանակության աշխատանքներում կամավորների ներգրավման հարցերը։ Նրանք նաև այցելեցին «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն», ապա մասնակցեցին ծառատունկի։
Մեզ ուրախացնում է այն փաստը, որ ԱՄՆ դեսպանությունը հնարավորություն ունի աջակցել այսօրինակ կազմակերպություններին, որոնք զբաղվում են Հայաստանի բնաշխարհի պահպանությամբ ու բարելավմամբ։