Լուսանկարը «Արմենպրես»-ից
Երեւանի մանկական երկաթուղի տանող թունելը ծխով է լցվել, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշեց Բաղդասարյանը:
Թե ինչն է հրդեհի պատճառը՝ այս պահին հայտնի չէ, ԱԻՆ խոսնակն ասաց, որ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել այն: