Գլխավոր ԵՐԵւԱՆ Բողոքի ցույց Երևանում

Բողոքի ցույց Երևանում

0

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի համար 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզում սույն թվականի մայիսի 3-ից հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, եւ հաստատության դռները փակվելու են 18 ամսով։Այս մասին հայտնում է`artimes.com-ը: Այդ պատճառով, ինչպես ծնողներն են պնդում, ավելի քան 160 երեխա մնալու է առանց նախադպրոցական կրթության, աշխատակիցներն էլ մատնվելու են հարկադիր պարապուրդի: Ծնողները, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցները, այդ ամենի մասին իմացել են ընդամենը երեք օր առաջ։

Ծնողների խոսքով՝ իրենց նախապես ասել են, որ մանկապարտեզը նորոգվելու է, բայց չեն ասել, որ այն հիմնովին է լինելու եւ փակվելու է: Եվ այս դեպքում չեն առաջարկել որեւէ այլընտրանք, միայն ասել են՝ «Գնացեք, դուք Ձեր գլխի ճարը տեսեք»:

Քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց անող ծնողների պահանջը կա՛մ տարածք հատկացնելն էր, որ մանկապարտեզի կոլեկտիվը երեխաների հետ տեղափոխվի այդ տարածք եւ շարունակի իր գործունեությունը, կա՛մ՝ երեխաներին տեղավորել վարչական շրջանի այլ մանկապարտեզներում:

«Մեր վարչական շրջանում իրար մոտ կա երկու մանկապարտեզ եւ երկուսն էլ կրկին հիմնանորոգման մեջ են: Մենք կողմ ենք նորոգմանը, բայց ցանկացած լավ գործ խրախուսելի է այն դեպքում, երբ տուժող կողմ չկա: Այս դեպքում տուժողը ազգի կորիզն է՝ երեխաները, քանի որ գտնվում են նախադպրոցական տարիքում, որովհետեւ նրանց պետք է շփումը, կոլեկտիվում ադապտացվելը: Համաձայն եմ ՝ վերանորոգումը լավ բան է, հաջորդ սերունդները ավելի բարեկարգ մանկապարտեզներ կհաճախեն, բայց ոչ մեր երեխաների տուժելու հաշվին»,- նշեց ծնողներից մեկը:

Վրդովված ծնողներին քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը ներկայացրեց, որ մանկապարտեզներում երեխաների թվի հետ կապված սահմանափակման պատճառով երեխաներին դեռ չեն կարող տեղավորել այլ մանկապարտեզներում: Քաղաքապետարանն արդեն երեք շաբաթ է, ինչ սպասում է Առողջապահության նախարարության կողմից ուղարկվող փաստաթղթին, որում կնշվի, որ մանկապարտեզների խմբերը կարող են ընդլայնվել: Եվ ըստ այդմ էլ՝ իրենք կկարողանան կազմակերպել երեխաների տեղափոխության հարցը այլ մանկապարտեզներ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել