Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության...

Վանաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

0
Ապրիլի 29-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր ճանաչողական այցով Վանաձոր ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի:
Մամիկոն Ասլանյանը շնորհավորեց նորին գերազանցությանը նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս այցի արդյունքում դեսպանատան կապերը Վանաձորի հետ էլ ավելի կամրապնդվեն և նոր ծրագրային նախաձեռնություններ կիրականացվեն:
Դեսպանը նշեց, որ սա իր առաջին այցն է Երևանից դուրս և խորհրդանշական է, որ այն կատարվեց հենց Վանաձոր:
Դեսպանի առաջարկով համայնքի ղեկավարը ներկայացրեց Վանաձորի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իր պաշտոնավարման ընթացքում քաղաքում իրականացված ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքում դրամաշնորհային ծրագրերի ընթացքը:
Դեսպանը, իր խոսքով, տպավորված է միջազգային համագործակցությամբ Վանաձորում իրականացվող բնապահպանական և էներգախնայողության ծրագրերի առկայությամբ՝ քաջատեղյակ լինելով, որ Վանաձորը վերականգնում է իր երբեմնի կանաչ քաղաքի համբավը՝ անցում կատարելով նախկին արդյունաբերական քաղաքից դեպի ներգնա զբոսաշրջության կենտրոն դառնալուն: Դեսպանը հատկապես կարևորեց այդ գործընթացը, քանի Մեծ Բրիտանիան անառաջնահերթ է համարում աշխարհում կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարը:
Տեղեկանալով Վանաձոր քաղաքի զարգացման հեռանկարի մասին համայնքի ղեկավարի տեսլականին՝ դեսպանը նշեց, որ ինքը ծնունդով Մանչեսթր քաղաքից է, և շատ նմանություն կա զարգացման առումով Մանչեսթրի և Վանաձորի միջև: Մանչեսթրն էլ ժամանակին եղել է հզոր արդունաբերական քաղաք, սակայն այժմ վերափոխվում է դեպի բարձր տեխնոլոգիաների քաղաքի՝ վերափոխելով նաև կրթական համակարգը, այն հարմարեցնելով ժամանակակից մարտահրավերներին:
Օգտվելով առիթից՝ Մամիկոն Ասլանյանն առաջարկեց դեսպանին կապեր հաստատել Մանչեսթրի և Վանաձորի միջև, ինչը թույլ կտա ուսումնասիրել և կիրառել ծանր արդյունաբերական քաղաքից դեպի ժամանակաից տեխնոլոգիաների քաղաք վերափոխվելու այդ քաղաքի փորձը:
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման կապերի հաստատմանը:
Ընդառաջելով համայնքի ղեկավարի հրավերին՝ ՋոնՊատրիկ Գալագերը հավաստիացրեց, որ կրկին այցելելու է Վանաձոր և ուրախ կլինի մասնակցել որևէ համաքաղաքային միջոցառման

Մեկնաբանել