Աշխատանքի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Ավինյանը: Ուղերձում ասված է.
«Աշխատանքը քաղաքակրթության, մարդկային արժեքների և բարեկեցության հիմքն է, առանց որի չի կարող լինել մարդը և նրա ստեղծած աշխարհը: Ուստի պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ:
Այդ նպատակի իրագործումն անցնում է աշխատանքում կատարելագործվելու, հմտանալու, արդյունք ստեղծելու ուղիով: Նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումն ու ինքնանպատակ քանակի փոխարեն արդյունքահենք որակը պիտի լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը, որով կստեղծենք ապրելու համար բարենպաստ միջավայր և 21-րդ դարին համարժեք դիմակայուն պետություն ու հասարակություն»: