
Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը։ Այդ մասին Marzer.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Այն իրար է միացնում Գյուրջյան և Արմենակյան փողոցները: Նախկինում գրունտային այս ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով:

