
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով մայիսի 2-ին՝ ժամը 13։00-18։00, «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են ճանապարհային նշանների տեղադրման եւ գծանշման աշխատանքներ:
«Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ եւ 3-րդ երթեւեկելի գոտիները փակվելու են, իսկ երթեւեկությունը կազմակերպվելու է 1-ին երթեւեկելի գոտով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: