Գլխավոր ԵՐԵւԱՆ Սպանության փորձ՝ գերեզմանատանը. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Սպանության փորձ՝ գերեզմանատանը. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

0

Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով: Այս մասին  հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

2021թ. մայիսի 1-ին` ժամը 01.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս անձ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով:

Իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ վերջիններս մարմնական վնասվածքներն ստացել են Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի ինքաձիգ եւ «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իրենց փամփշտատուփերով, կրակված պարկուճներ, խոհանոցային դանակ եւ  արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել