Գլխավոր մարզպետ Մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր երկիրն ու մարզը շենացնելու համար....

Մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր երկիրն ու մարզը շենացնելու համար. Հայկ Ղալումյան

0
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Աշխատանքով է հայ մարդը դարեր շարունակ ստեղծել իր տունը ու շենացրել իր երկիրը:
Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր մարզում, համայնքում, գյուղում արժանապատիվ աշխատանքի և վաստակի հնարավորությունները էլ ավելի մեծացնելու համար։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսմեկյան տոնի կապակցությամբ՝ արժանապատիվ աշխատանք, առողջություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին՝ ի նպաստ մեր երկրի զարգացման ու առաջընթացի:
Շնորհավոր Մայիսի մեկ։

Մեկնաբանել