Ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել են տուժողի՝ Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը: Հիմնավորվել է, որ վերջինիս ծանր մարմնական վնասվածք է հասցրել աները վիճաբանության ընթացքում: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քննությամբ մասնավորապես պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և նրա աներոջ միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է աղջկա ամուսնու որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: