Գլխավոր ԵՐԵւԱՆ «Թվերի անկման փուլում ենք». Փաշինյանը բոլորին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

«Թվերի անկման փուլում ենք». Փաշինյանը բոլորին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

0

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի մեծ մասը նվիրեց կորոնավիրուսի պատվաստումներին: Այս մասին հայտնում է` artimes.com -ը:

«Այսօր ես պատվաստվել եմ կնոջս հետ կորոնավիրուսի դեմ եւ ուզում եմ բոլորին կոչ անել պատվաստվել անպայման: Եվ Ազգային ժողովի պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն, ընդ որում, լուսաբանեն այդ պատվաստման փաստը, որովհետեւ հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, եւ կա մեծ հավանականություն, որ, ասենք, 2021 թվականի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների սահմանափակում կարող է մտցվել: Հիմա քննարկվում է, որոշում կկայացվի, թե ոչ, այս պահին դժվար է ասել, բայց մենք պետք է տեղյակ լինենք: Ինչու 2021-ի երկրորդ կեսից, որովհետեւ հիմա արդեն պատվաստանյութերի մատակարարումները կարգավորվում են, այսինքն՝ հասանելիությունը ընդլայնվում է, եւ պատվաստման ամբողջական ցիկլը ավարտելու համար անհրաժեշտ է մինչեւ 2 ամիս ժամանակ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հայտնեց նաեւ, որ մենք հիմա ունենք պատվաստանյութի բավական մեծ պաշար, ընդ որում, տարբեր տեսակի եւ ունենք հնարավորություն սկսելու լայնածավալ պատվաստումները:

«Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ թվերի անկման փուլում ենք, եւ եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, մենք կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Ինչու է սա կարեւոր. ես խոսեցի ՀՀ քաղաքացիների դեպի արտերկիր սահմանափակումների հնարավորության մասին, բայց միջազգային տուրիստական գործակալությունների համար որպես ուղղություն ակտիվացնելու համար կարեւոր չափանիշ է ընտրված, թե տվյալ երկրում պատվաստման ինչ մակարդակ է արձանագրվել»,- հավելեց վարչապետի թեկնածուն:

Մեկնաբանել