Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Հուշատախտակ՝ նվիրված արցախյան վերջին պատերազմում զոհված մարզիկներին

Հուշատախտակ՝ նվիրված արցախյան վերջին պատերազմում զոհված մարզիկներին

0
Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի հերոս-մարզիկներին նվիրված հուշատախտակ բացվեց Վանաձորում:
Ներկա էին Լոռու փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքային իշխանության, մարզաշխարհի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները և վանաձորցի մարզասերներ:
Ոգեկոչման խոսքով հանդես եկավ և կառույցի նախաձեռնությունը ողջունեց Գոռ Ասրյանը:
-Փա՛ռք մեր հերոսներին, նրանց սրբագործված անուններն ու հիշատակը միշտ մեր սրտերում կլինեն,-ասաց նա:
Հուշատախտակն օրհնեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
«Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղի կողմից «Հայրենիքի պաշտպանությանը հերոս-մարտիկ դաստիարակելու համար» շնորհակալագրեր շնորհվեցին անմահացած հերոսների ծնողներին:
Պատերազմին մասնակցել են մարզադպրոցի 29 սան և 2 մարզիչ, նրանցից զոհվել են 10 մազիկ, 1-ը անհայտ կորածների թվում է:
Այժմ հայրենիքի պաշտպանների թվում են 35 մարզիկներ:

Մեկնաբանել