Ազգային ժողովը քիչ առաջ 1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ ձայներով վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին:
Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ Ազգային ժողովը արձակելու եւ արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:
Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Սակայն քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ խորհրդարանը 2 անգամ չպետք է ընտրի վարչապետ, որպեսզի խորհրդարանը լուծարվի եւ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: