
ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել ԱԺ փակ նիստում։ Այս մասին հայտնում է`artimes.com-ը:
Այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Հարցը դրվեց քվեարկության եւ 71 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց:

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հանրային կարեւորություն ներկայացնող հարցերը ինչո՞ւ են փակ նիստով անցկացվում:
Արարատ Միրզոյանը նշեց, որ փաթեթը, որը կազմել է քննիչ հանձնաժողովի կողմից, պարունակում է պետական գաղտնիք։
«Փաստաթուղթը գաղտնագրվել է, գտնվում է ԱԺ համապատասխան ստորաբաժանումում։ Բոլոր պատգամավորները պետք է ծանուցված լինեին, որ կարող են գնալ եւ մանրամասն ծանոթանալ դրան»,-նշեց Միրզոյանը։