Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում կարևորելով պատվաստումների դերն ու նշանակությունը, պատվաստվում են։ Արդեն պատվաստվել են մարզում մեծ վաստակ ունեցող մանկաբույժ Զուրաբ Իբոյանը, համաճարակաբան Աշխեն Պողոսյանը, ԱԱՊ գծով փոխտնօրեն Սամվել Բարեղամյանը, մանկաբույժ Լյուդա Սաֆարյանը և մի խումբ այլ բուժաշխատողներ:
Պատվաստված բուժանձնակազմը գանգատներ չունի, իսկ ինքնազգացողությունը շատ լավ է:
Հարգելի համաքաղաքացիներ, պաշտպանվե՛ք, պատվաստվե՛ք COVID-19-ի դեմ՝ կանխարգելելով վարակի տարածումը:
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով:
COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում՝ 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ: