Գլխավոր ԱԻՆ Արցախում մինչ ակսօր ականազերծվել է 2064 հա տարածք և 632 կմ ճանապարհ....

Արցախում մինչ ակսօր ականազերծվել է 2064 հա տարածք և 632 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

0

Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման ու վնասազերծման աշխատանքները։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ներկայում ռուս զինծառայողները պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում: Այնտեղ  բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

Ապրիլ-մայիս ամիսների սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա:

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:

Մեկնաբանել