Իջեւանի համայնքապետարանը խստորեն զգուշացնում է, որ այսուհետ ոստիկանության ծառայությանը զուգահեռ` հետեւողական է լինելու ավտոմեքենայից աղբ նետելու բոլոր դեպքերին: Համապատասխան արձանագրությամբ` հասարակական վայրերն աղտոտող քաղաքացիները կտուգանվեն օրենքով սահմանված կարգով:
«Միայն յուրաքանչյուրիս սրտացավության եւ պատասխանատվության շնորհիվ կունենանք մաքուր քաղաք»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում: