Գլխավոր Ահազանգ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում. լուրը պաշտոնապես չեն մեկնաբանել

Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում. լուրը պաշտոնապես չեն մեկնաբանել

0

Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում և րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ գերիները Բաքվի օդանավակայանում են, Մուրադովի ինքնաթիռում, որը թռիչքի է պատրաստվում։

Armtimes.com-ը այս տեղեկությունը փորձել է ճշտել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանից: Վերջինս նշել է, որ այս պահին պաշտոնական մեկնաբանություն չունեն:

Մեկնաբանել