Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Մեկնարկել են Նորամարգ-Հովտաշեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Նորամարգ-Հովտաշեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

0

Կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման ծրագրով մեկնարկել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Ավտոճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում և հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացման, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։
Ճանապարհի վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։

Մեկնաբանել