Գլխավոր ԵՐԵւԱՆ Նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակը տեսանելիորեն փլվի. Նիկոլ Փաշինյան

Նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակը տեսանելիորեն փլվի. Նիկոլ Փաշինյան

0

«Պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, քանի որ հակառակորդն էլ է քեզ հետևում: Նա տեսնում է, որ 80-ականների զենքերից դու անցում ես կատարում 2020-ականների զենքերի»: Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է`artimes.com-ը:

Փաշինյանի խոսքով, երբ սկսում ես զարգացնել բանակդ, հակառակորդը դա տեսնում է.

«Սպաների աշխատավարձն է բարձրանում, զինվորների սննդի հարցն է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, շարքայինների ու ենթասպաների ընտանիքի անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում: Սա մարտունակության հետ կապված հարց է: Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ: Այո՛, ՍՈւ-30 գերժամանակակից զենք գնելով՝ մենք հրահրել ենք պատերազմ: Նախորդ իշխանությունը գիտե՞ք՝ ինչպես է կառավարել պատերազմի ռիսկը: Ամեն ինչ արել է, որ բանակը տեսանելիորեն փլվի, որ ասեն՝ ինչի՞ էսօր հարձակվենք, վաղը կհարձակվենք»:

Նիկոլ Փաշինյանը տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ 2018-2020 թվականներին բանակում ամրաշինական կառույցները ավելացել են 1,8 անգամ.

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել