ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից Marzer.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Էջմիածնում գործող հյուրանոցներից մեկի սեփականատերը, գույքային օգուտ ստանալու նպատակով, հանցավոր համաձայնության գալով իր հաստատության աշխատակցուհու հետ, 2017-2020թթ. ընթացքում հաստատության սենյակները որպես կացարան տրամադրել են մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: