Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորը ենթարկվում է Քարաբերդի ոսկու հանքի շահագործման ազդեցությանը

Վանաձորը ենթարկվում է Քարաբերդի ոսկու հանքի շահագործման ազդեցությանը

0

«Շուրջ երկու շաբաթ է Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի տարածքից ապօրինի կերպով հանքաքար է դուրս բերվում: Հանված հանքաքարը տարվում է Վանաձորի երկաթգծի կայարան, որտեղ հանքանյութն աղում և գնացքով տեղափոխում են Արարատի մարզ (խմբ.՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա)»,- ԷկոԼուրին ահազանգեցին Վանաձորի բնակիչները: Այս մասին հայտնում է` ecolur.org-ը: Հանքում իրականացվող պայթեցումները լսելի են Վանաձոր քաղաքում, իսկ երկաթգծի կայարանում տեղակայված աղացում կատարվող աշխատանքների հետևանքով փոշու ամպը տարածվում է մարզկենտրոնի վրա: «Երկու շաբաթ առաջ են սկսել հանքում աշխատանքներ իրականացնել: Վերջին օրերին ավելի ակտիվ՝ գիշեր-ցերեկ աշխատում են»,- ասաց Վանաձորի բնակիչ Գևորգ Վարդանյանը:

Նա նշեց, որ Վանաձոր քաղաքից տեսանելի է այն սարը, որտեղ տեղակայված է Քարաբերդի ոսկու հանքավայրը: Տեղի բնակիչները նկատել էին հանքավայրի տարածքում բեռնատարների շարժը, հետո նաև՝ երկաթգծի կայարանի տարածքում դրանց կուտակումները: «Հարավկովկասյան երկաթուղու տարածքը վերցրել են վարձակալությամբ և տեղադրել իրենց աղացը: Քաղաքի կենտրոնական հատվածում բերում, հանքաքարը աղում են: Ոչ ոք չի պատկերացնում, թե հինգ տարի հետո քաղաքը ինչ վիճակում կհայտնվի: Նախորդ պայթեցման օրը նաև անձրև տեղաց. մեքենաների վրա կանաչ գույնի ցեխ էր եղել»,- նշեց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել