Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Վեդիում Արցախի հերոսի լուսանկարը հանել են Քոչարյանի գրքի գովազդը տեղադրելու համար. բնակիչները...

Վեդիում Արցախի հերոսի լուսանկարը հանել են Քոչարյանի գրքի գովազդը տեղադրելու համար. բնակիչները փորձել են պատռել այն

0

Վեդի քաղաքում այսօր լարված իրավիճակ է եղել: Քաղաքի փողոցներից մեկում Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի լուսանկարով վահանակը հանվել էր և նույն տեղում փակցվել Ռոբերտ Քոչարյանի գիրքը գովազդող պաստառը, ինչը  բուռն արձագանք էր ստացել քաղաքացիների շրջանում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Արցախի հերոսի ընկերը՝ Արթուր Մարտիրոսյանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի նկարը հեռացնելուց հետո Վեդիի բնակիչները հավաքվել են ու ցանկացել պատռել Քոչարյանի պաստառը՝ պահանջելով որպեսզի հետ տեղադրել Արցախի հերոսի նկարը:

«Բայց Դավիթի հայրիկը չի թողել, ասել է՝ թող մնա, կգան քաղաքապետարանի աշխատակիցները կփոխեն: Բնակիչների բողոքից հետո նկարը փոխել են: Դավիթը մեր հերոսն է, բոլորիս հերոսն է, մեզ համար է իր արյունը թափել ու այսօր էլ իր ծննդյան օրն է: Եկեք քաղաքականությունը չխառնենք այս ամենի հետ»,-հավելեց զոհված փոխգնդապետի ընկերը:

Հարցին՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է եղել նկարների փոփոխման մասին, Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքապետն ասել է, թե տեղյակ չեն եղել: Ճշտող հարցին՝ ինքը տեղյա՞կ է ովքեր են հանել լուսանկարը, Դավիթ Ղազարյանի ընկերը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Դավիթ Ղազարյանը զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ։ Փոխգնդապետն իրականացրել է կրակի վարում, հակառակորդին պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ, աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողների տարհանման գործում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել