
«Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որը միավորել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներին, մասնակցում էր նաեւ Տավուշի թեմի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որի երկու եղբայրները զոհվել են արցախյան առաջին եւ վերջին պատերազմներում: Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

«Կարծում եմ՝ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում: Կամ սա այն հասարակությունը չէ, որի համար մենք պայքարում էինք, ծառայում էինք եւ ուզում էինք փոխել: Մի ընդհանուր դիտարկում ունեմ: Մեր հայրենիքում մենք ոչ թե ապրում ենք, այլ նոյեմբերի 10-ից հետո մենք ամեն օր մեռնում ենք: Ապրելը շատ վերամբարձ է, հազվադեպ երեւույթ է այսօր մեր օրերում: Բայց այս պահին մեռնելը շատ մեծ շռայլություն կլինի: Մենք պիտի ապրենք, պայքարենք եւ շարունակենք մեր սրբազան պայքարը, որի համար մեր տղաները անմահացել են: Մեզ համար մի կարեւոր բացահայտում ենք արել: Ապաքինման համար մենք պետք է հիշենք, հիշենք մեր հերոսներին անուն առ անուն: Միայն այդպես է լինելու հասարակության եւ մեր կյանքի ապաքինումը: Մենք չենք կարողանալու մեզանից փախչել, չենք կարողանալու խուսափել իրականությունից: Պիտի հաշտվենք եւ այդպես ապաքինվենք: Մեր բոլոր տղաները, անխտիր բոլորը հաղթել են եւ, անկեղծ ասած, երբ նայում ենք, չգիտենք՝ իրենք են երանելի, թե մենք ենք ողորմելի վիճակում:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: