Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։

«Այսօր Գավառի պոլիկլինիկայում պատվաստվել եմ կորոնավիրուսային համավարակի դեմ:

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում, և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում:

Ուզում եմ հիշեցնել, որ համավարակի տարածման հետ զուգահեռ բոլորս երազում էինք, որ բուժաշխատողները, համապատասխան մասնագետները, գիտնականները կհայտնաբերեն դրա հակավիրուսը, և մենք այդ չարիքից կփորձենք ձերբազատվել: Կարծում եմ՝ հիմա վերջապես կարող ենք արձանագրել, որ կան համապատասխան դեղամիջոցներ, և Հայաստանում նաև կա լայն հնարավորություն պատվաստվելու: Այնպես որ մեր ազգաբնակչությանը ինքս իմ օրինակով խորհուրդ կտամ պատվաստվել և խուսափել լրացուցիչ բարդություններից։

Պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով:

Կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից»,- տեղեկացրել է Սանոսյանը:

Մեկնաբանել