Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան համալրվեց ռենտգեն հետազոտության նոր սարքով

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան համալրվեց ռենտգեն հետազոտության նոր սարքով

0

ՀՀ առողջապահության նախարարությունը` Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, «Գյումրու Ն.  Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին տրամադրել է շարժական թվային ռենտգեն հետազոտության նոր սարք։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սարքն արդեն տեղադրվել և գործարկվել է։

«Առողջապահության համակարգը մշտապես կարիք ունի արդիականացման, այդ հարցում, իհարկե, մենք հապաղել ենք անցած տասնամյակների ընթացքում, և հիմա ամեն ինչ արվում է նոր համալրումների համար, քանզի նոր սարքավորումների անհրաժեշտությունն իսկապես զգացվում է: Այս նոր ռենտգեն սարքն էապես կբարելավի առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքը, կիրականացվի բարձրորակ դիագնոստիկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանն արագ արձագանքելու համար, վստահ եմ՝ այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը կարևորել է բուժհաստատությունների ինչպես տեխնիկական հագեցվածության բարձրացումը, այնպես էլ շենքային պայմանների բարելավումը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է խնդիրների փուլ առ փուլ լուծման համար։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել