Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում կկառուցվի նոր մանկապարտեզ, Արգինայում էլ ...

Արմավիրի մարզի Արևիկ համայնքում կկառուցվի նոր մանկապարտեզ, Արգինայում էլ նոր մոդուլային դպրոց

0

Արմավիրի Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստին, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը 496 մլն 565.1 հազար դրամ կհատկացնի Արևիկում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 100 մլն դրամ՝  Արգինայում մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար:

Կառավարության նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է գումար հատկացնել

Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի, այդ թվում՝ Արգինա համայնքում դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաև Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

Մեկնաբանել