Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի եւ 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը...

Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի եւ 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է

0

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում որոշեց ավելացնել ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեն 2,942 մլրդ դրամով:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ այդ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության համար, ինչպես նաեւ Արմավիրի Արեւիկ համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր  մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզներ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման եւ շինաշխատանքների մեկնարկման համար:

Թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը մեկնարկել է 2020 թվականին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ:

Ցանկում ներառված դպրոցները ընտրվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․

տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը․

տվյալ դպրոցն ունի մինչև 100 աշակերտ.

տվյալ դպրոցն ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ․

դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։

Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել նաև ՀՀ Արմավիրի մարզի Արևիկի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար, ինչպես նաև թվով 9 համայնքներում նույն տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակապման և այդ մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար:

Մեկնաբանել