Ապրիլի 28-ից մայիսի 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ,
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Գեղարդ գյուղում՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 1 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1,5 հա: