Գեղանիստ համայնքում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն, որին ներկա է գտնվել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:
Խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ գեղանիստցի 5 հերոս տղաների՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Հարությունյանի, Արարատ Մակարյանի, Սարգիս Հակոպյանի, Հարություն Լալայանի և Արցախյան առաջին պատերազմում նահատակված Եփրեմ Հովհաննիսյան հավերժ հիշատակին: