Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Գյումրիում արդիականացվելու է փողոցային լուսավորության համակարգը

Գյումրիում արդիականացվելու է փողոցային լուսավորության համակարգը

0
Փողոցային լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «PRO DYNAMIC» և «MASON TECHNOLOGIES» համատեղ ձեռնարկությունը, որի հետ այսօր՝ մայիսի 7-ին, կնքվեց պայմանագիր:
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն իր խոսքում բարի ընթացք մաղթեց համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներին, միաժամանակ հորդորեց աշխատանքներում լինել առավել պատասխանատու, ապահովվել աշխատանքների բարձր որակ:
Լուսավորության համակարգի արդիականացման աշխատաքներն իրականացվելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորային-վարկային ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել