Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Լոռու մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց Ռաշինդ Կոստանդյանին

Լոռու մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց Ռաշինդ Կոստանդյանին

0

Լիտվայի Հանրապետության կողմից նվիրաբերված բարեկամական ներդրմամբ «Հայաստան 10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակներում Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններում ծառատունկ կազմակերպելու և լավագույնս իրականացնելու համար այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրով պարգևատրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռաշիդ Կոստանդյանին:

Մարզի ղեկավարը նշանավորեց նաև համապետական ծառատունկի բարձր մակարդակով իրականացումը:

Հիշեցնենք՝ նշանավորելով Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն էր նվիրաբերվել 10.000 կեչու ծառ, որոնք տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում:

Լոռու մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև համապետական ծառատունկին. «Սպիտակի անտառպետության» 10 հա տարածքում տնկվել է 30.000 ծառ ՝ համալրելով ընդհանուր անտառային ֆոնդը:

Մեկնաբանել