Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Շիրազի փողոցի 11/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գոռ Կիրակոսյանի վարած Hyundai մակնիշի և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վահե Առաքելյանի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող գազաբենզալցակայանի տարածքում՝ կոտրելով լիցքավորող սարքը, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Վթարի հետևանքով Գ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, իսկ Վ. Առաքելյանն ու Գ. Կիրակոսյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիշա Գրիգորյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: