Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»: Նրանք ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: