Գլխավոր Արտակարգ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

0

Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար:

Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները: Այս մասին տեղեկացնում է արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած  «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Փրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանել