Մայիսի 4-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Մասնավորապես հրդեհներ են բռնկվել Երևանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Արագածոտնի մարզի Երնջատափ և Շիրակի մարզի Հոռոմ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: