Գլխավոր Եղանակ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

0

Մայիսի 8-ի ցերեկը, 11-ին և 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ): Լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները ներկայացրել է ԱԻ նախարարությունը:

Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Մեկնաբանել