Մայիսի 9-ի միջոցառումների շրջանակներում՝ այսօր Մեղրի համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում տեղի ունեցան ծաղկադրման հանդիսավոր արարողություններ՝ հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողներին:Ագարակ քաղաքում տոնական ուղերձով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Սամվելյանը և ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատար-գնդապետ Ա. Բուրշտինը, որին հաջորդեց ՌԴ սահմանապահ զորքերի քայլերթը:




