
Արդեն մի քանի օր է, Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում կրքերը չեն հադարտվում՝ կապված գյուղի բնակիչ՝ 64-ամյա Աբրահամ Գրիգորյանի մահվան հանգամանքով։ Երեկ՝ մայիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հավաքվել էին Ա. Գրիգորյանի շիրիմի առջև, ասում էին. «Աբրահամը գյուղի ամենահարգված բնակիչներից էր, պատերազմ տեսած, պատերազմը հաղթածներից էր։ Մեր գյուղի բազմաթիվ հերոս տղերքի նման միշտ բարձր է պահել գյուղի պատիվը։ Տղան արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներից էր, իրեն վտանգելով՝ փրկել էր բազմաթիվ կյանքեր։
Ցավոք, նա նույնպես զոհվում է և նրան հուղարկավորել են գյուղի հերոսների պանթեոնում։ Հայրը՝ Աբրահամը, ով մասնագիտությամբ մանկավարժ էր, Քարվաճառից խաչքար էր տեղափոխել գյուղ, երբ իմացել էր, որ տխրահռչակ պայմանագրի ստորագրումից հետո Քարվաճառը հանձնվում է թշնամուն։ Որոշել էր, որպեսզի գյուղի կենտրոնական մասում տեղադրեր խաչքարը։

Խաչքարի պատվանդանը հսկայական տուֆից քարը ընկերներով էին տեղափոխել գյուղ, սակայն այդ սուրբ գործը գյուղում հայտնի «Կույրաաղիք» անունը ստացած Մուշեղ Բաղդասարյանը, չգիտես ինչու, մայիսի 5-ին անհիմն վիճաբանության մեջ է մտնում Աբրահամի հետ և մի քանի հարված հասցնում, որը ճակատագական է լինում նրա համար։
Վիճաբանությանը ներկա են լինում ականատեսներ, ովքեր այդ մասին արդեն բացատրություն են տվել ոստիկանության Թալինի բաժնում։ Սակայն, չգիտես ինչու, Թալինի ոստիկանությունը ծածկադմփոց է անում. փորձում են գործը կոծկեն, թե իբրև Աբրահամը հանկարծամահ է եղել։
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: