Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

0

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով Ագարակի բնակիչ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Քիչ հետո Գեւորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ։

Մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել եւս դատավոր ինչպե՞ս է զգում Գեւորգ Խաչատրյանը զրկվեց ազատությունից, բայց պահեց իր պատիվը։ Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար։ Իսկ Մելիքսեթյանի համար իր տված երդումը, իր երեխաների ապագան ոչինչ է։ Մելիքսեթյաններն անցողիկ են։ Մեր երկիրը պետք է իր մեջքն ուղղի ու զարգացման ուղին բռնի»,- գրել է Սահակյանը։

Մեկնաբանել