Գլխավոր Без рубрики Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք․ ներդրողն ԱՄՆ-ից Է

Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք․ ներդրողն ԱՄՆ-ից Է

0

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք, ներդրողը Նյու Յորքից է՝ Թոդդ Ֆաբաքերն է, որը ներկայացնում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը։ «Շատ հետաքրքիր ծրագիր ենք անելու, առաջիկայում ավագանու քննարկման ենք ներկայացնելու, չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց Նյու Յորքից եկած Թոդդ Ֆաբաքերը ուզում է էկո-քաղաք սարքել։

Բնականաբար, մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ մարդը գա, քաղաքը սարքի։ Մի լավ տարածք ունենք, որը ավագանու հաստատելու դեպքում նախնական կտրամադրենք նրան, մինչև իր էսքիզային նախագծերը բերի, կարողանանք հուշագիր ստորագրել։ «Ուռի գունդ»-ի տարածքն է՝ 21 հեկտար է, ինքը դիմում է գրել, տարածք է ցանկացել, մենք մտածել ենք այդ տարածքը տալ։

Իհարկե, ավագանու նիստին Թոդդ Ֆաբաքերը կգա ու կներկայացնի իր ծրագիրը, ավելի ճիշտ կլինի իրենց լսել մանրամասները, բայց ասեմ, որ հիմնադրամ կա, 17 կազմակերպություններ կան։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել